Մակրոնը մեկնաբանել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Գրենլանդիայի շուրջ առաջացած ճգնաժամը դեռ ավարտված չէ, հաղորդում է Financial Times պարբերականը։
«Մակրոնը նշել է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին ճգնաժամը, որի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր տուգանային մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն երկրների նկատմամբ, որոնք հանդես էին գալիս ընդդեմ Դանիայից այդ ընդարձակ արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու նրա փորձերին, դեռ չի ավարտվել», — ասվում է հրապարակման մեջ։
Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի Թագավորության կազմում գտնվող տարածք։ Սակայն ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները նախազգուշացրել են
Վաշինգտոնին կղզին զավթելու անթույլատրելիության մասին՝ ընդգծելով, որ ակնկալում են իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)