Մեքսիկան դադարեցրել է նավթի մատակարարումը Կուբա
Աշխարհ
Մեքսիկան դադարեցրել է Կուբա նավթի մատակարարումները՝ ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նավթի մատակարարումները ներկայումս դադարեցված են. մենք ձգտում ենք խուսափել Մեքսիկայի համար բացասական հետևանքներից», - ասել է նա։
Շեյնբաումը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն հրաման է արձակել Կուբա վառելիք մատակարարող երկրների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Մեքսիկան չի հրաժարվի Կուբային տրամադրվող մարդասիրական աջակցությունից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու