Կադիրովի որդին նոր պաշտոն է ստացել Չեչնիայում
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ախմատ Կադիրովը, ստացել է նոր պաշտոնական նշանակություն։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ի իր էջում։
Չեչնիայի կառավարության փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Ախմատ Կադիրովը այսուհետ կկուրացի կրթության ոլորտը հանրապետությունում։ Նրա խոսքով՝ կրթությունը միշտ եղել է հասարակության և պետության զարգացման հիմնարար ուղղություններից մեկը։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովը նաև արձագանքել էր իր որդի Ադամի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին լուրերին՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան