The New York Times․ ԱՄՆ-ում հավանություն են տվել 60 հազար միգրանտների համար արտաքսումից պաշտպանության վերացման գործընթացին
Աշխարհ
ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը թույլատրել է ամերիկյան վարչակազմին շարունակել ավելի վաղ նախաձեռնած գործընթացը՝ Գոնդուրասից, Նիկարագուայից և Նեպալից ժամանած շուրջ 60 հազար միգրանտների համար արտաքսումից պաշտպանության կարգավիճակի վերացման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։
Թերթը դատարանի համապատասխան որոշումը բնութագրել է որպես «հաղթանակ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար՝ միգրանտների պաշտպանության ծրագրի սահմանափակման իր ձգտման շրջանակում»։
Խոսքը վերաբերում է ժամանակավոր պաշտպանված կարգավիճակի ծրագրին (Temporary Protected Status, TPS), որը նախատեսված է հայրենիքում ճգնաժամային իրավիճակներից փախչող միգրանտների համար։ Պարբերականը հիշեցրել է, որ մայիսին ԱՄՆ Գերագույն դատարանը ևս թույլատրել էր ամերիկյան կառավարությանը նույն ծրագրի շրջանակում զրկել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից շուրջ 350 հազար վենեսուելացի միգրանտների։
Գործող ամերիկյան վարչակազմը նախկինում հայտարարել է, որ իր իշխանության գալուց առաջ երկրում ապօրինաբար մուտք է գործել մոտ 25 միլիոն մարդ։ Այն բազմիցս հանդես է եկել ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ 2025 թվականին ԱՄՆ–Մեքսիկա սահմանին հայտարարվել է արտակարգ դրություն։ Վաշինգտոնում ընդգծել են, որ մտադիր են իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ապօրինի միգրանտների արտաքսման ամենամասշտաբային գործողությունը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)