Պետդումայում հերքել են Telegram-ի հնարավոր դանդաղեցման քննարկումները
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Յուշչենկոն մեկնաբանել է Telegram մեսենջերի աշխատանքը Ռուսաստանում դանդաղեցնելու մասին շրջանառվող լուրերը։ Նրա խոսքերը փոխանցել է ТВЦ-ն։
Պատգամավորը նշել է, որ նման հարց Պետդումայի համապատասխան հանձնաժողովում չի քննարկվել։ Նրա խոսքով՝ մեսենջերի գործունեության սահմանափակման կամ դանդաղեցման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չկա։
Միևնույն ժամանակ Յուշչենկոն ընդգծել է, որ Ռուսաստանի կապի վերահսկող մարմինը՝ Ռոսկոմնադզորը, կարող է նման քայլի դիմել, եթե հարթակի աշխատանքի վերաբերյալ առաջանան իրավական պահանջների պահպանման հետ կապված խնդիրներ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)