Ճապոնիան ԱՄՆ-ից զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Աշխարհ
Ճապոնիայի կառավարությունը որոշել է միանալ ՆԱՏՕ-ի «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) ծրագրին՝ Ուկրաինային աջակցելու համար, որի շրջանակներում այն կգնի ամերիկյան արտադրության սարքավորումներ՝ հետագայում Կիևին մատակարարելու համար։ Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։
Ճապոնական կողմի միջոցները կօգտագործվեն բացառապես ոչ մահացու սարքավորումների և զինամթերքի ձեռքբերման համար։ Մասնավորապես, դա ներառում է ռադարային համակարգեր և զրահաբաճկոններ։
Ճապոնիան արդեն իր որոշման մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ի մի քանի անդամ պետությունների և Ուկրաինային։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)