Հունգարիայի ԱԳ նախարարը Եվրամիությունում Ուկրաինայի տեղի փոխարինող է գտել
Աշխարհ
Եվրամիությունը «մեծ սխալ» է թույլ տալիս՝ կարծելով, որ Վրաստանը պետք է հեռու մնա ԵՄ-ից, քանի որ նրա հետ անդամակցության բանակցությունները շատ ավելի օգտակար են, քան Ուկրաինայի հետ։ Ըստ Sova-ի՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ կարծելով, որ Վրաստանը պետք է հեռու մնա ԵՄ-ից։ Մեր կարծիքով՝ իրավիճակը պարզ է. Վրաստանը կամրապնդի ԵՄ-ն, և Վրաստանի հետ սերտ բանակցությունները շատ ավելի օգտակար կլինեն, քան Ուկրաինայի հետ, քանի որ Ուկրաինան ոչ միայն կթուլացնի ԵՄ-ն, այլև սպառնալիք կներկայացնի ԵՄ-ի համար», - հայտարարել է Սիյարտոն։
Նա ընդգծել է, որ Վրաստանը հատուկ շեշտադրում է կատարում իր ինքնիշխանության ամրապնդման և ներքին գործերին միջամտության կանխարգելման վրա։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)