Զախարովան Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունները համեմատել է Մակրոնի կողմից Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատության հետ
Ռուսաստան
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Ռիվիերի խաղաղ հայտարարությունների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «կոպտության» միջև տարբերությունը հիշեցնում է «գայլ՝ գառան մորթով» արտահայտությունը (բիբլիական արտահայտություն՝ խմբ․): Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։
Դիվանագետը հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստան ժամանած Ռիվիերը խոսել է Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բարելավելու ծրագրերի մասին և հստակորեն ուներ դա անելու մանդատ: Զախարովայի խոսքով՝ Մակրոնը, մինչդեռ, անընդհատ սպառնում և վիրավորում է ռուսական պետությանը։
Զախարովան ընդգծել է, որ անհնար է միաժամանակ համատեղել ապակառուցողական վարքագիծը և սեփական շահերը առաջ մղելու տեղ գտնելու փորձերը։
«Մյուս կողմից, մենք, և ոչ միայն մենք, ունենք դրա համար հատուկ արտահայտություն՝ գայլ՝ գառան մորթով», - կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)