Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարի՝ սեփական միջուկային զենքի մշակման վերաբերյալ արված արտահայտությունները
Ռուսաստան
Կրեմլը նշել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը միջուկային զենք ձեռք բերելու հնարավոր անհրաժեշտության մասին։ «Մոսկվան միջուկային ակումբի երկրներից պատասխանատու գործողություններ է ակնկալում՝ միջուկային սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ չտարածման ռեժիմը համաշխարհային միջուկային անվտանգության անկյունաքարն է։
«Մենք նշել ենք այս հայտարարությունը, բայց կարծում ենք, որ միջուկային ակումբի բոլոր երկրները պատասխանատու կերպով կգործեն՝ միջուկային սպառազինությունների մրցավազքը կանխելու համար», - ասել է Կրեմլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)