Ուկրաինան դարձել է Հունգարիայի թշնամին․ Սիյարտո
Աշխարհ
Ուկրաինան դարձել է Հունգարիայի թշնամին, քանի որ այն ձգտում է որոշումների, որոնք կարող են զրկել երկիրը ռուսական էներգամատակարարումից և սպառնալ նրա ինքնիշխանությանը և էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն «Ճշմարտության ժամ» հաղորդման ժամանակ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Կիևը անընդհատ փորձում է համոզել Բրյուսելին ձեռնարկել միջոցներ, որոնք անմիջականորեն սպառնում են Հունգարիայի կայունությանը։ Դրանց թվում են ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու փորձերը, ինչպես նաև Ռուսաստանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառումը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)