Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Թուրքական բեռնանավը հարձակման է ենթարկվել.«Առինջ մոլ»-ի գործ և կառավարության նոր նախաձեռնություն (տեսանյութ) Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 20 հազար մարդ է տարհանվում Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Պետդեպարտամենտը հայտարարել է 200 միլիոն դոլարի նոր մարդասիրական աջակցության մասին ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ Վաճառողները դժգոհել են Wildberries-ի վճարած փոխհատուցումների չափից ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները Վահան Կոստանյանը Կանադայում քննարկել է Հարավային Կովկասի խաղաղությանն առնչվող հարցեր 

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Հասարակություն

Փետրվարի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Սրբազան արարողությանը ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մասյացոտնի թեմից Տ. Եզնիկ քահանա Մարդիրյանը։

Իր քարոզում պատարագիչ Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց․ «Սուրբ Ղևոնդյանց սխրանքը լոկ պատմական իրողություն չէ, այլ աննահանջ հավատքով ապրելու հարատև պատգամ: Այն կոչ է՝ այսօրվա փոփոխական աշխարհում մնալու նույն հոգևոր պայքարի մեջ և մեր կյանքն աներեր կերպով խարսխելու քրիստոնեական արժեքների վրա: Խնկելի սրբերի օրինակը մեզ սովորեցնում է, որ հավատը ոչ միայն դավանանք է, այլև քաջություն՝ դիմակայելու ժամանակի փորձություններին և հավատարիմ մնալու հայրենյաց ավանդներին ու Սուրբ Էջմիածնի ուխտին»:

Քարոզի ավարտին Տեր Եզնիկը հայցեց, որ Սուրբ Ղևոնդյանց բարեխոսությամբ Տերը զորացնի Սուրբ Էջմիածնի ուխտապահ միաբանությանը, հոգևորականաց դասին և աստվածասեր ու բարեպաշտ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Տ. Եսայի քահանա Արթենյանը, Բուլղարիայի հայոց թեմից՝ Տ․ Դանիել քահանա Գարաճյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Մայր Աթոռից՝ Տ. Հովել քահանա Գամաղելյանին, Տ. Արարատ քահանա Պողոսյանին, Տ. Համբարձում քահանա Դանիելյանին, Տ. Մարկոս քահանա Մանգասարյանին, Տ․ Ենովք քահանա Եսայանին, Երևանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավոր Տ․ Առնակ քահանա Հարությունյանին, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, Արթիկի թեմից՝ Տ․ Եղիշե քահանա Նազարյանին, Տ․ Վիգեն քահանա Ղազարյանին, Տավուշի թեմից՝ Տ․ Շավարշ քահանա Սիմոնյանին, Տ․ Արամ քահանա Միզոյանին, Շիրակի թեմից՝ Տ․ Տաթև քահանա Մարուքյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Երիցյանին, Վիրահայոց թեմից՝ Տ. Վիրապ քահանա Ղազարյանին, Տ. Արմաշ քահանա Պողոսյանին, Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին, Տ. Արարատ քահանա Գումբալյանին, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմից՝ Տ. Խաչատուր քահանա Եղիազարովին, Տ. Գյուտ քահանա Ղահրամանյանին, Ռումինիայի հայոց թեմից՝ Տ. Գրիգոր քահանա Հոլկային, Տ. Օշական քահանա Խաչատրյանին, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ Տ. Ավետիս քահանա Համբարձումյանին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից՝ Տ․ Անանիա քահանա Բաբայանին, Տ․ Մաշտոց քահանա Հակոբյանին, Տ․ Սեբեոս քահանա Ղալաչյանին, Տ․ Առաքել քահանա Ամիրյանին, Տ․ Մարկոս քահանա Սարգսյանին, Տ․ Աշոտ քահանա Ղազարյանին, Տ․ Վիգեն քահանա Մանուկյանին, Շվեյցարիայի հայոց թեմից՝ Տ. Շնորհք քահանա Չեքիջյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից՝ Տ․ Վահրամ քահանա Սարգսյանը, Տավուշի թեմից՝ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը, Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը, Տ․ Կորյուն քահանա Պապիկյանը, Տ․ Արամ քահանա Բաղումյանը, Տ․ Եղիա քահանա Փահլևանյանը, Շիրակի թեմից՝ Տ․ Կորյուն քահանա Մաթևոսյանը, Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ․ Ղևոնդ քահանա Ղևոնդյանը, Արգենտինայի հայոց թեմից՝ Տ․ Մեսրոպ քահանա Նազարյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից՝ Տ․ Հարություն քահանա Սապունջյանը, Ռումինիայի Հայոց թեմից՝ Տ․ Եզնիկ քահանա Թորգոմյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմից՝ Տ․ Երեմիա քահանա Վարդանյանը։

Պարգևաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը ներկա եկեղեցականներին՝ անդրադառնալով առ Քրիստոս հավատի վկաներ Սրբոց Ղևոնդյանց հայրենասիրության, խիզախության ու անձնազոհության մշտապայծառ օրինակին:

«Վարդանանց պատերազմը ոչ միայն ռազմական դիմադրություն էր, այլև հոգևոր մարտ, որը, «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանով, դարձավ հզոր պայքար հանուն մեր ինքնության, մեր հավատի և հանուն անկախ ու ազատ կյանքի։ Պատահական չէ, որ հերոսական այդ պայքարը մեծ ազդեցություն է թողել մեր ժողովրդի վրա: Դարեր շարունակ ազգիս զավակները Սրբոց Ղևոնդյանց ու Վարդանանց խիզախության վառ օրինակով են ոգեշնչվել ու մաքառել և փորձություններին արիությամբ դիմակայել։ Հիրավի, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց նվիրական տոները Աստծուն, քրիստոնեական սրբություններին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմության նշանավորումն են և մեր հոգևոր ու ազգային ինքնության վկայությունը։

Սուրբ Ղևոնդյանք ու Վարդանանք մեզ պատգամում են չերկնչել, քանզի նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, իսկ հավատքի ուժը՝ անպարտելի։ Այս տոները ուսուցանում են ազգային շահերը սեփականից վեր դասել, հոգևորը, բարոյականն ու առաքինին նյութապաշտությունից գերադասել», – նշեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Սուրբ Ղևոնդյանք և Վարդանանք ցույց են տալիս՝ բռնացումը Եկեղեցու և նախնյաց սրբազան ժառանգության վրա միշտ ընկրկելու և ձախողվելու է՝ արժանանալով հոգևորականաց և ազգիս բարեպաշտ զավակների հզոր դիմադրությանը։

«Մեր օրերում լրջագույն հիմնախնդիրների առջև է գտնվում մեր ժողովուրդը, տարատեսակ բռնաճնշումների է ենթարկվում և հարձակումներ դիմագրավում մեր Սուրբ Եկեղեցին։ Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը և լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին։ Հոգևորականներ՝ սարկավագներից մինչև եպիսկոպոս, ենթարկվում են հետապնդումների ու պարտադրանքների», – ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հաստատելով, որ Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը, Եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելը ամենքի հավաքական պարտականությունն է և պատասխանատվությունն Աստծո, հայրենիքի ու գալիք սերունդների առջև։

Դիմելով ներկա հոգևոր հայրերին՝ Նորին Սրբությունը պատգամեց․ «Որպես Աստծո ծառաներ և մեր ժողովրդի հոգևոր սպասավորներ՝ սրբազան մեր պարտքն է ամուր պահել մեր Սուրբ Եկեղեցին՝ իբրև «կենդանի Աստծու Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության»՝ համաձայն առաքելական խոսքի (Ա Տիմ. 3.15)։ Միասնաբար դիմակայենք ազգային ու եկեղեցական անդաստանում երկպառակություն ու թշնամանք սերմանելու չարամիտ քայլերին՝ պաշտպանը լինելով արդարության ու ճշմարտության։ Ղևոնդյանց ու Վարդանանց ոգին ու ազգանվիրումը դարձնենք աշխարհասփյուռ հայության առաջնորդող ուժ՝ հավատքի ամրությամբ, եղբայրսիրությամբ և ազգային միասնությամբ ճանապարհ հարթելով դեպի հոգևոր զարթոնք ու համերաշխ ոգով մեր ժողովրդի բարօր ապագայի կերտում»։

Վերջում շնորհավորելով եկեղեցականներին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով, ինչպես և պարգևի արժանացած քահանաներին՝ Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալն Աստված Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց բարեխոսությամբ խաղաղություն շնորհի համայն աշխարհին, ամրապնդի հոգևոր դասի վճռականությունը՝ ծառայելու և գործելու ի սեր և ի պաշտպանություն հայրենի պետության ու համազգային շահերի և ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։

Հավաքը եզրափակվեց Հայոց Հովվապետի «Պահպանիչ» աղոթքով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ) Թուրքական բեռնանավը հարձակման է ենթարկվել.«Առինջ մոլ»-ի գործ և կառավարության նոր նախաձեռնություն (տեսանյութ) Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Զելենսկին Միխայիլ Ֆեդորովին նոր պաշտոն է առաջարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սահմանափակող բանաձև է ընդունել Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական լիազորությունների վերաբերյալ Կուլեբան շատ դժվար ժամանակներ է կանխատեսել ուկրաինացիների համարՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 20 հազար մարդ է տարհանվում Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Կրեմլը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասինՊետդեպարտամենտը հայտարարել է 200 միլիոն դոլարի նոր մարդասիրական աջակցության մասին ԻՀՊԿ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածների համար կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ Reuters․ ԵՄ-ի նոր պատժամիջոցները կներառեն նաև Մոսկվայի բորսանՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերԶելենսկին դժգոհել է Ուկրաինայի՝ ձմռանը պատրաստ լինելու ընթացքիցՎաճառողները դժգոհել են Wildberries-ի վճարած փոխհատուցումների չափից Իսրայելի բանակը հայտնել է Հորդանան գետի Արևմտյան ափին ահաբեկչական հարձակման փորձի մասինԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները Վուչիչը հայտարարել է, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը կնշանակի սեպտեմբերին կամ հոկտեմբերինՎահան Կոստանյանը Կանադայում քննարկել է Հարավային Կովկասի խաղաղությանն առնչվող հարցերԶելենսկին հայտնել է՝ ինչ ակնկալիքներ ունի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարիցԱլյասկայի ափերի մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուբեն Ռուբինյանի առաջին կարգադրությամբ բաշխվել է ԱԺ-ի պարգևատրման ֆոնդըԵՄ-ն 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբՔԿ նախկին քննիչը մեղադրվում է խուզարկությամբ առգրավված գումարը հափշտակելու մեջ. ՀրապարակՌուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքելԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական հանցավոր գործունեության կասեցման մասինԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը ԵՄ-ն սպառնում է Թրամփին պատասխանով. 1 մլրդ դրամ գրավ, կալանքներ, մոր դաժան սպանությունԿալլասը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերջին չորս տարվա ընթացքում ամենամեծ ընդլայնման մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարի հետ Վաղարշյան փողոցի կրակոցների գործով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելՀՔԱՎ․ 2026-ի յոթ ամիսներին ԶՈւ-ում արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպքՌուբիո. Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ են նոր գաղափարներCNN. ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցը կասկածվում է Վենսի ճանապարհորդական տվյալների արտահոսքի մեջ Մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ ԱՄՆ-ում կարող են արգելել Mercedes-Benz ավտոմեքենաների վաճառքը Գերմանիան անսպասելի հայտարարություն արեց Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մասինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետԵՄ-ում չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակման շուրջԻսպանիայում սաստիկ շոգի պատճառով «կարմիր» նախազգուշացում է հայտարարվել Մոսկվայի մոտակայքում Սու-57 է կործանվել Առինջում վտանգավոր գոտում գտնվող ինքնակամ կառույցները կնքվել են՝ անվտանգության նկատառումներովՌոդրին մեջքի վիրահատության կենթարկվի 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի էլ ավելի շոգ կլիմայական պայմաններում Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են պլաստիկ արտադրանքի սահմանափակումների նոր կարգավորումներըՌուբիոն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներՀանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման վերաբերյալ նոր կարգերը
Ամենադիտված