Ռուսական հարվածներից Ուկրաինայում կա 2 զոհ, վիրավորներ
Աշխարհ
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի դեմ կիրառել է 125 անօդաչու թռչող սարք, և որ առավոտյան ժամը 8:30-ի դրությամբ դրանցից 110-ը «խոցվել կամ ճնշվել» են երկրի հյուսիսում, հարավում և արևելքում, այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինի խոսքով՝ Սլավյանսկում օդային ռմբակոծությունների հետևանքով երկու մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել են։ Նրա խոսքով՝ զոհվածները մայր ու աղջիկ են։
Վիրավորների թվում է նաև յոթ տարեկան երեխա։Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտնել է բնակելի թաղամասի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին, որի հետևանքով վիրավորվել է երկու երեխա՝ 8 և 12 տարեկան։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)