Ալիևը մեծ երախտագիտության է արժանի խաղաղության ուղղությամբ իր քայլերի համար․ Վենս
Աշխարհ
Թրամփից բացի, աշխարհում կա միայն մեկ առաջնորդ, որը լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի, և՛ Իսրայելի հետ՝ Իլհամ Ալիևը։
Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ձգտում ենք, որ երկու երկրների միջև այլևս բախումներ չլինեն, որ ժողովուրդների միջև կապեր հաստատվեն, և ցանկանում ենք առաջ շարժվել հենց այս ուղով»,– հայտարարել է Վենսը։
Անդրադառնալով խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ փոխնախագահը հավելել է. «Դրա համար նախագահ Իլհամ Ալիևը արժանի է մեծ երախտագիտության»։
Վստահություն հայտնելով, որ խաղաղության համաձայնագրի իրականացումը կապահովի կայունություն և կկանխի հակամարտություններն ապագահում, Վենսը դա անվանել է Իլհամ Ալիևի առաջնորդության դրսևորում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)