Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ
Հասարակություն
Տեր Արամ Բաղումյանը Կաթողիկոսի օրհնությամբ արժանացել է քահանայական լանջախաչ կրելու պատվին։
«Այսօր՝ կամոքն Աստուծոյ, Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին։
Որի համար իմ որդիական երախտագիտությունն ու սերն եմ հայտնում Ազգիս Վեհափառ Հայրապետին, ինչպես նաև՝ թեմիս բարեխնամ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանին։
Թող Սրբոց Ղևոնդյանց քահանաների հավատքի, քաջության և անձնազոհ ծառայության օրինակն այսօր ևս զորացնի մեր հոգևորականներին և ողջ հավատացյալ ժողովրդին՝ անսասան մնալու Քրիստոսի ճշմարտության մեջ և սիրով ու նվիրումով ծառայելու հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին