Խամենեին ներում է շնորհել ավելի քան երկու հազար դատապարտյալի
Աշխարհ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի։
Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Խամենեին համաձայնել է ներում շնորհել կամ մեղմացնել տարբեր հանցագործությունների համար դատապարտված 2108 դատապարտյալների դատավճիռները։
Նշվում է, որ Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին Շաբան է Իսլամական հեղափոխության 47-ամյակի կապակցությամբ Խամենեիին ուղղված նամակում խնդրել ներում շնորհել կամ մեղմացնել դատապարտվածներին։
Հիշեցնենք, որ Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին հայտարարել է, որ վերջին բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվածները չեն ներառվի ներվածների ցուցակում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)