Նեթանյահուն մեկնել է ԱՄՆ՝ Թրամփի հետ Իրանի հարցը քննարկելու համար
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնում է ԱՄՆ։
The Times of Israel-ի հաղորդմամբ՝ Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքները Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։
Նա ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այս սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։
«Մենք կքննարկենք մի շարք հարցեր, այդ թվում՝ Գազայում իրավիճակը», - ասել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն հավելել է, որ Թրամփի հետ իր բազմակի հանդիպումները վկայում են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև առկա եզակի մտերմության, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի հետ իր սերտ անձնական հարաբերությունների մասին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)