Կանադայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ
Աշխարհ
Կանադայի արևմտյան հատվածում գտնվող Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ հրաձիգը, հաղորդում է Reuters-ը։
Ոստիկանության տվյալներով՝ դպրոցի ներսում հայտնաբերվել է վեց զոհ, ևս երկուսը հայտնաբերվել են դեպքի հետ կապ ունեցող բնակարանում, մեկ մարդ մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Երկու վիրավոր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ շուրջ 25 մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Հրաձիգը, որը, ըստ նախնական տեղեկությունների, կին է, հայտնաբերվել է մահացած:
Դպրոցում սովորում է շուրջ 160 աշակերտ։ Դեպքից հետո դպրոցը փակվել է, նախատեսվում է հոգեբանական աջակցություն տրամադրել աշակերտներին և բնակիչներին։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)