Ռուսաստանը կարևորում է Իսրայելի և Պաղեստինի հակամարտության արդար կարգավորումը. Գլեբ Դեսյատնիկով
Աշխարհ
Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորումն առանցքային նշանակություն ունի Մերձավոր Արևելքում իրական խաղաղություն ապահովելու համար, հայտարարել է Հորդանանում Ռուսաստանի դեսպան Գլեբ Դեսյատնիկովը, գրում է Sputnik International-ը։
Դեսպանի խոսքով՝ Մոսկվան հետևողականորեն պնդում է, որ առանց համապարփակ և արդար կարգավորման տարածաշրջանում կայուն խաղաղություն հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ հակամարտության լուծման համար գոյություն ունի միջազգայինորեն ճանաչված հիմք, որը Ռուսաստանը համարում է միակ այլընտրանքը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Իսրայելի և Պաղեստինի հակամարտության խորքային պատճառներին՝ հավելելով, որ Գազայում միջազգային կայունացնող ուժերի տեղակայման հարցում Մոսկվան դեռ հստակություն չունի։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru