Կանադայի վարչապետը դպրոցում կրակոցների պատճառով՝ հետաձգել է Մյունխենում համաժողովին այցը
Աշխարհ
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հետաձգել է Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու իր այցը Բրիտանական Կոլումբիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո, հաղորդում է CTV-ն՝ հղում անելով վարչապետի գրասենյակի հայտարարությանը։
Քաղաքական գործիչը նաև հետաձգել է փետրվարի 11-ին Հալիֆաքսում (Նորա Շոտլանդիա) պաշտպանության վերաբերյալ հայտարարությունը։
Փետրվարի 11-ին CBC News-ը հաղորդել է, որ Բրիտանական Կոլումբիայի Թամբլեր Ռիջ ավագ դպրոցում կրակոց է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը։ Վիրավորներից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մոտ 25 մարդ բուժօգնություն է ստացել տեղական բժշկական կենտրոնում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)