Էստոնիայի ԱԳ նախարարը Եվրոպային խորհուրդ է տվել «դադարել տրտնջալ»
Աշխարհ
ԵՄ երկրները պետք է միասնական լինեն և որոշումներ կայացնեն տրտնջալու և բողոքելու փոխարեն։ Սա կոչ է արել Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան, մեջբերում է Politico-ն։
«Եվրոպան մեծ լծակներ ունի։ Մենք պարզապես պետք է միասնական լինենք և որոշումներ կայացնենք։ Տրտնջալու և բողոքելու փոխարեն՝ մենք պետք է հասկանանք, որ ուժի միջոցով Եվրոպան իրականում կունենա ամուր դիրքորոշում», - ասել է Ցահկնան։
Politico-ի տվյալներով՝ ԵՄ ներսում տարաձայնություններ են առաջացել մայրցամաքի կախվածությունը Միացյալ Նահանգներից նվազեցնելու ցանկության շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ պահանջների ֆոնին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru