Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալ տեղեկությունը հերքվել է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է The Financial Times–ում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ նախագահական ընտրություններն ու կոնֆլիկտի հարցերով հանրաքվեն կարող են հայտարարվել փետրվարի 24-ին, հաղորդում է TASS–ը: «Անվտանգության բացակայության պայմաններում ընտրությունների վերաբերյալ որևէ հայտարարություն չի լինի», – նշել է աղբյուրը RBC–Ukraine գործակալությանը:
Զելենսկին նախկինում ասել է, որ պատրաստ է ընտրությունների, սակայն դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և անվտանգության միջոցառումներ, որպեսզի նաև զինծառայողները կարողանան քվեարկել: Նրա նախագահական մանդատը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի մայիսի 20–ին, սակայն Կիևը ընտրություններ չի անցկացրել ռազմական դրության պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ Զելենսկու մանդատը «ավարտվել է, և այն վերադարձնել հնարավոր չէ», նշելով, որ Ռուսաստանն ընտրություններ անցկացրել է հատուկ ռազմական գործողության ժամանակ առանց լրացուցիչ երաշխիքների:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)