Տարեց հայ կինը Թուրքիայում հարձակման է ենթարկվել
Թուրքիա
Երեկ Ստամբուլի Սամաթիա փողոցում հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կնոջ վրա: Ծեծի ժամանակ կոտրվել է ծեր կնոջ ակնոցի ապակին, որը մտել է աչքի մեջ: Մտավախություն կա, որ կինը կարող է կուրանալ:
Տարեց կնոջ վրա հարձակվողը եղել է 35-ամյա տղամարդ, ով ամբողջությամբ սև է հագած եղել: Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը այսօր ժամը 16:00-ին կազմակերպել է բողոքի ակցիա:
Հիշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև դեկտմեբրի 28-ին, երբ թուրք ազգայնամոլների կողմից սպանվել էր 85-ամյա հայ կին Մարիցա Քյուչուքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)