Մոսկվան և Բեռլինը կարգավորել են տեխնիկական կապերը․ ԶԼՄ
Աշխարհ
Ռուսաստանի և Գերմանիայի միջև տեխնիկական կապերը կարգավորվել են, «Իզվեստիային» հայտնել է լավատեղյակ եվրոպական աղբյուրը։
Նրա խոսքով՝ Բեռլինում քննարկումներ են սկսվել Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորության վերաբերյալ՝ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։
Փետրվարի 10-ին Պետդումայի տնտեսական քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու համար Եվրոպան պետք է վերացնի սահմանված պատժամիջոցները և փոխհատուցի վնասները։ Ավելին, նա ասել է, որ բոլոր սառեցված միջոցները պետք է վերադարձվեն Մոսկվային, և այդ միջոցների տոկոսները վճարվեն։ Առանց այս պայմանների, ինչպես համոզված է խորհրդարանականը, Եվրոպայի հետ երկխոսություն չպետք է սկսվի։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)