«Բրիգադա» սերիալի պրոդյուսերը զրկվել է վարորդական իրավունքից
Հասարակություն
Ռուսական հայտնի «Բրիգադա» քրեական սերիալի պրոդյուսեր Ալեքսանդր Ինշակովը դատարանի որոշմամբ զրկվել է վարորդական իրավունքից մեկ տարի ու ութ ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի գիշերը Մոսկվայի Սմոլենսկայա-Սեննայա հրապարակում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Ինշակովին՝ ենթադրելով, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ։ Պրոդյուսերը հրաժարվել է անցնել բժշկական փորձաքննություն, ինչից հետո գործը փոխանցվել է դատարան։
Դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ և որոշել ոչ միայն զրկել վարորդական իրավունքից, այլև նշանակել 30 հազար ռուբլու տուգանք։ Ըստ հրապարակման՝ Ինշակովը չի կարողանա ղեկին նստել մինչև 2026 թվականի հոկտեմբեր։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)