Կոլումբիայի նախագահը հայտնել է՝ իր հանդեպ մահափորձ են կատարել
Աշխարհ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն պնդում է, որ ինքը կարողացել է խուսափել մահափորձից՝ ուղղաթիռով Կորդոբա նահանգ թռչելիս, գրում է El Tiempo-ն։
Կոլումբիայի նախագահի խոսքով՝ մահափորձը նախատեսված էր իր համար, քանի որ իր ուղղաթիռը վայրէջք էր կատարում Կարիբյան ծովի ափին։
«Պետք է խոստովանեմ, որ ես փախչում էի մահափորձից, այդ պատճառով երեկ չկարողացա հասնել։ Ես չկարողացա վայրէջք կատարել այնտեղ, որտեղ պետք էր։ Նրանք նույնիսկ վայրէջքի լույսերը չմիացրին», - ասել է նա։
Փետրվարի սկզբին հաղորդվեց, որ Կոլումբիայի և ԱՄՆ նախագահներ Գուստավո Պետրոն և Դոնալդ Թրամփը վերջապես հաշտվել են Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։ Օվալաձև սենյակից դուրս գալուց մի քանի ժամ անց հարցազրույցում Կոլումբիայի առաջնորդը հանդիպումը գնահատել է 9-ից 10 միավոր։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)