Դուրովը հայտարարել է, որ իրեն «օլիգարխ» անվանողները սխալ են հասկանում այդ տերմինը
Հասարակություն
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ իրեն օլիգարխ անվանողները սխալ են օգտագործում այդ տերմինը։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ իր բիզնես հաջողությունները կապ չունեն որևէ կառավարության հետ։
Դուրովի խոսքով՝ եթե ինքը կապված լիներ իշխանությունների հետ և չհակադրվեր նրանց գործողություններին, ապա կարող էր «տասն անգամ ավելի հաջողակ» լինել։ Նա նշել է, որ իր գործունեության ընթացքում հաջողության է հասել առանց պետական կառույցների աջակցության։
Ավելի վաղ գործարարը քննադատել էր նաև WhatsApp մեսենջերի անվտանգությունը՝ հայտարարելով, որ օգտատերերի տվյալները այնտեղ բավարար պաշտպանված չեն։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու