Ֆինլանդիան Արկտիկայում ԱԹՍ-ների գործողությունների կենտրոն կստեղծի
Աշխարհ
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում կստեղծվի Արկտիկական անօդաչու թռչող սարքերի շահագործման կենտրոն։ Այս մասին գրում է Yle-ն։
«Արկտիկական անօդաչու թռչող սարքերի շահագործման կենտրոն» անվանումը կրող նախագիծը նպատակ ունի զարգացնել Արկտիկական պայմաններում փորձագիտությունը և ապահովել անօդաչու թռչող սարքերի սառը փորձարկման հնարավորություններ՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կիրառման համար։
Կենտրոնի բացումը նախատեսվում է 2026 թվականի առաջին կեսին։ Նախագծում ներգրավված են եղել Ֆինլանդիայի ամենահյուսիսային տարածաշրջանի ընկերությունները՝ Տնտեսական զարգացման կենտրոնը, ինչպես նաև տրանսպորտային և բնապահպանական ընկերություններ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն