Պետդումայում կքննարկեն Telegram-ի աշխատանքի սահմանափակման իրավական հիմքերը
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել Telegram մեսենջերի աշխատանքի հնարավոր սահմանափակումների իրավական հիմքերը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը։
Հարցը բարձրացվել է Պետդումայի լիագումար նիստի ընթացքում, երբ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Կուրիննին հետաքրքրվել է մեսենջերի աշխատանքի հնարավոր դանդաղեցման իրավական հիմնավորումներով։ Նա նաև նշել է, որ քաղաքացիներից բողոքներ են ստացվում Telegram-ի աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ։
Վոլոդինը պատասխանել է, որ պատգամավորին առաջարկում է պատրաստել համապատասխան արձանագրային հանձնարարական, որը հետագայում կքննարկվի։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես մեկնաբանել էր Telegram-ի աշխատանքի հնարավոր սահմանափակումների թեման Ռուսաստանում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)