Ռուսաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ. Սերգեյ Ռյաբկով
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը The Indian Express-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է զարգացնել հարաբերությունները Հնդկաստանի հետ այնքանով, որքանով Նյու Դելին պատրաստ կլինի․ «Երկկողմ կապերը կախված են երկու կողմերից։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան Հնդկաստանը»։
Ռյաբկովը երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բացառիկ՝ նշելով, որ առկա են մի շարք խոշոր նախագծեր, որոնցից շատերը աննախադեպ են։ Նրա խոսքով՝ 1,5 միլիարդ բնակչություն ունեցող և արագ զարգացող Հնդկաստանում լայն հնարավորություններ կան համագործակցության ընդլայնման համար, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և համատեղ ծրագրերի ոլորտում, հայտնում է TASS-ը։
Նա նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են այս տարի կրկին հանդիպել՝ Հնդկաստանում անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)