ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված խարտիան պատմական փաստաթուղթ է․ Ալիև
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին խարտիան մեզ առավելություն է տալիս: Այս խարտիան պատմական փաստաթուղթ է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է «Ադրբեջանի նոր թվային ճարտարապետությունը» խորագրով միասնական գործողությունների ծրագրին նվիրված հանդիպման ժամանակ։
Ընդգծելով, որ խարտիան արդեն հրապարակվել է, պետության ղեկավարն ասել է. «Բոլորը կարող են տեսնել, թե ինչ է այն (խարտիան - խմբ.) ներառում, այդ թվում՝ տվյալների կենտրոններ, թվայնացում, արհեստական բանականություն և այս ոլորտում ամերիկյան ընկերությունների հետ սերտ կապեր: Սա, իր հերթին, նույնպես առավելություն է մեզ համար»։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)