2027-ի աշնանից պետք է գործեն «անշփում» անցման ուղիները. Փաշինյան
Հասարակություն
Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում այսօր հայտարարեց՝ Հայաստանում «անշփում անցման» համակարգի ներդրման համար պետք է ամերիկյան կողմի աջակցությունը։
«Այն պահից, երբ Հայաստանում կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027-ի աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անշփում անցման ուղիները, այսինքն՝ այդ անձնագրերն ունեցող քաղաքացիները պետք է առանց կոնտակտի հատեն սահմանը։ Իսկ դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն կիսվի իր տեխնոլոգիաներով։ Ես երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ այս թեման ու ստացել հավաստիացում»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru