«Շատ ուրախ եմ, որ այցելեցի Ադրբեջան»․ Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ
Աշխարհ
«Շատ ուրախ եմ, որ այցելեցի Ադրբեջան»։
Ադրբեջան կատարած այցից հետո օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «մի շարք կարևոր» հարցեր։
Վենսը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարության շնորհիվ Հարավային Կովկասում պատերազմի փոխարեն կլինի խաղաղություն և առևտրի զարգացում։
ԱՄՆ փոխնախագահը իր այցը Ադրբեջան անվանել է հիանալի և շնորհակալություն հայտնել երկրի նախագահ Իլհամ Ալիևին։
Ադրբեջանի նախագահին անվանելով «ազդեցիկ համաշխարհային առաջնորդ»՝ Վենսը ընդգծել է, որ պետության ղեկավարի հետ քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը։
«Այսպիսով, դա հիանալի այց էր», - հավելել է Վենսը։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)