Տելեգրամը տուգանվել է
Աշխարհ
Մոսկվայի դատարանը «Տելեգրամ» հավելվածին մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում կատարելու մեջ և տուգանել ընդհանուր 10,8 միլիոն ռուբլու չափով։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, «Տելեգրամ» հավելվածի նկատմամբ սկզբում 3,8 միլիոն ռուբլու տուգանք է նշանակվել ՝ ՌԴ ԶՈՒ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և դրանք չհեռացնելու, ինչպես նաև ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի վաճառք իրականացնելու, անձնական տվյալների հրապարակման համար։
Ավելի ուշ դատարանը «Տելեգրամ» հավելվածին մեղավոր է ճանաչել նաև ծայրահեղականության կոչ պարունակող տեղեկատվությունը չհեռացնելու մեջ և տուգանքն ավելացրել է ևս 7 միլիոն ռուբլով՝ այսպիսով այն հասցնելով 10,8 միլիոն ռուբլու։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին