Նեթանյահուի հետ հանդիպմանը պնդեցի շարունակել բանակցություններն Իրանի հետ․ Թրամփ
Աշխարհ
Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, որը տևել է ավելի քան երեք ժամ։ Բանակցությունների ավարտի մասին հայտնել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացառությամբ իր հաստատակամ պահանջի՝ շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի կնքումը։
«Որևէ վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բացի նրանից, որ ես պնդեցի շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ հասկանալու համար, հնարավո՞ր է արդյոք համաձայնագրի կնքումը։ Եթե դա հաջողվի, ես վարչապետին հասկացրեցի, որ դա կլինի նախընտրելի տարբերակ։ Իսկ եթե ոչ՝ կտեսնենք, թե ինչպիսին կլինի արդյունքը։
Նախորդ անգամ Իրանը որոշեց, որ իր համար շահավետ չէ համաձայնություն կնքել, և նրա դեմ իրականացվեց գործողություն․ նրանց համար դա ավարտվեց անհաջողությամբ։ Հուսով եմ՝ այս անգամ նրանք կլինեն ավելի խոհեմ և պատասխանատու։ Բացի այդ, մենք քննարկեցինք Գազայում և տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, արձանագրված զգալի առաջընթացը։ Մերձավոր Արևելքում իսկապես հաստատվել է խաղաղություն»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին