Ղրղզստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել
Աշխարհ
Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի Kabar լրտավական գործակալությունը։
«Երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների լույսի ներքո անհրաժեշտ եմ համարում ասել, որ ես չեմ ծառայում մեկ կամ երկու անհատի. ես ծառայում եմ ժողովրդին, պետությանը և խորհրդարանին։ Ես որոշել եմ կամավոր հրաժարական տալ։ Սա իմ անձնական որոշումն է, որը կայացվել է առանց արտաքին ճնշման», - ասել է նա։
Խոսնակի հրաժարականի հարցը քննարկվում էր Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի պաշտոնանկությունից հետո։
Տուրգունբեկ ուուլուն 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ է ընտրվել 2025 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նա նաև ղեկավարել է երկրի օրենսդիր մարմինը նախորդ գումարման ժամանակ։
Ավելի վաղ նախագահ Սադիր Ջապարովը պաշտոնանկ էր արել Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևին և նրա երեք տեղակալներին։ Նա իր որոշումը բացատրել էր ազգային միասնության ամրապնդման և հասարակության մեջ պառակտումների կանխարգելման անհրաժեշտությամբ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին