Իրանի սահմանների մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ են նկատվել
Աշխարհ
ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային ինքնաթիռը և MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը երեկ շրջաններ են կատարել Իրանի սահմանի մոտ։
Այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝ հիմնվելով թռիչքի տվյալների վրա։
Նշվում է, որ ինքնաթիռը մեկնել է Բահրեյնից և շրջաններ է կատարել Հորմուզի նեղուցի վրայով, մինչդեռ անօդաչու թռչող սարքը Աբու Դաբիից ուղևորվել է դեպի Օմանի ծոց։
Այս շաբաթ նախատեսված է ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ինքը կբավարարվի միայն այն համաձայնագրով, որը կզրկի Իրանին իր միջուկային և հրթիռային ծրագրերից։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին