ԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի, այդ թվում՝ ուրանի հարցով, պատրաստ են փոխզիջումների․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիա
ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են փոխզիջումների գնալ միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշինգտոնը կարող է հրաժարվել Թեհրանից ուրանի հարստացումը լիովին դադարեցնելու իր պահանջից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Financial Times-ին տված հարցազրույցում։
«Դրական կողմն այն է, որ ամերիկացիները կարծես թե պատրաստ են թույլատրել ուրանի հարստացումը Իրանում՝ հստակ սահմանված սահմաններում», - ասել է նա։
Արտգործնախարարի խոսքով՝ իրանցիները հիմա հասկանում են ամերիկացիների հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը։ Վաշինգտոնը, իր հերթին, գիտակցում է, որ Թեհրանն «ունի իր սեփական սահմանները»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու