Բրիտանացի միլիարդատերը բողոքել է երկրի՝ միգրանտների կողմից գաղութացումից
Աշխարհ
Մեծ Բրիտանիան «գաղութացված» է միգրանտների կողմից, ովքեր նպաստների համակարգի միջոցով վերաբաշխում են պետական ռեսուրսները: Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» (MU) միլիարդատեր և համասեփականատեր Ջիմ Ռատկլիֆը։
Նրա խոսքով՝ տնտեսությունը, որտեղ մոտ ինը միլիոն մարդ ստանում է նպաստներ միգրանտների զգալի հոսքի պայմաններում, «շատ թանկ է»: Ռատկլիֆը կարծիք է հայտնել, որ նման մոդելը կայուն չէ։
Նա նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գործունեությունը՝ հայտարարելով, որ «երկիրը նորմալ վիճակի վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի «ծանր աշխատանք»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru