Թուրքիան պլանավորում է Ստամբուլում կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը
Թուրքիա
Թուրքիան պլանավորում է Ստամբուլում կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը, այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրմը:
Նախարարի խոսքերով՝ նոր օդանավակայանը կզբաղեցնի 77 մլն քմ տարածք և այն տեղակայված կլինի Ստամբուլի եվրոպական մասում՝ Սև ծովի ափին: Օդանավակայանը կկարողանա սպասարկել 150 մլն ուղևոր տարում:
Կառավարությունը նախագծին մասնակցության հայտեր կընդունի, իսկ մայիսի 3-ին աճուրդ կանցկացվի: Այն կազմակերպությունը, որը կկառուցի օդանավակայանը աճուրդում հաղթելուց հետո, 25 տարի այն ղեկավարելու իրավունք կստանա:
Տրանսպորտի նախարարությունը կանխատեսում է, որ նախագծի արժեքը կկազմի 5.6 մլդ դոլար: Օդանավակայանը հնարավոր է բացվի 2016 թվականին՝ շինարարության առաջին փուլի ավարատից անմիջապես հետո, երբ այն կկարողանա 100 մլն ուղևոր սպսարկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)