Ֆուդ-բլոգերը մահացել է՝ երկրի ամենաթունավոր խեցգետինը ուտելուց հետո
Հասարակություն
Ֆիլիպիններում մահացել է ֆուդ-բլոգեր Էմմա Ամիտը, որը տեսանյութ նկարահանելու նպատակով կերել էր երկրում ամենաթունավոր համարվող «սատանայական խեցգետինը»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 51-ամյա կինը ընկերների հետ մանգրային անտառ էր գնացել խեցգետիններ և փափկամարմիններ հավաքելու, այնուհետև պատրաստել էր դրանք կոկոսի կաթով՝ ամբողջ գործընթացը նկարահանելով իր բլոգի համար։
Սնվելուց որոշ ժամանակ անց կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նրա հետ եղած մարդկանց առողջական վիճակը բժիշկները շարունակում են վերահսկել։ Դեպքի հանգամանքները ուսումնասիրել են իրավապահները, որոնք հայտնաբերել են վտանգավոր խեցգետնի պատյաններ այն վայրում, որտեղ պատրաստվել էր սնունդը։
«Սատանայական խեցգետինը» (Zosimus aeneus) ապրում է կորալային խութերում և պարունակում է ուժեղ նեյրոտոքսիններ՝ տետրոդոտոքսին և սաքսիտոքսին, որոնք չեն ոչնչանում նույնիսկ ջերմային մշակման ժամանակ։ Մասնագետների խոսքով՝ այս տեսակը համարվում է Ֆիլիպիններում հանդիպող ամենաթունավոր խեցգետինը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին