Մեկ օրվա տարբերությամբ մահացած են հայտնաբերվել երկու յոթերորդ դասարանի աշակերտուհիներ
Հասարակություն
Սանկտ Պետերբուրգում իրավապահները մեկ օրվա տարբերությամբ հայտնաբերել են երկու յոթերորդ դասարանի աշակերտուհիների մարմիններ տարբեր շրջաններում։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը։ Դեպքերի հանգամանքները ներկայումս ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից։
Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջին աղջիկը հայտնաբերվել է բազմաբնակարան շենքի մոտ։ Դեպքի պահին նրա մայրը տանը չի եղել։ Ոստիկանությունը վերցրել է դպրոցական օրագիրն ու հեռախոսը՝ հետաքննության շրջանակում ուսումնասիրելու համար։ Երկրորդ աշակերտուհին հայտնաբերվել է քաղաքի մեկ այլ շրջանում․ հաղորդվում է, որ մինչ ողբերգական դեպքը նա շփվել է անհայտ անձի հետ, և այժմ քննությունը փորձում է պարզել բոլոր հանգամանքները։
Իրավապահները նշել են, որ դեպքերի առնչությամբ իրականացվում է ստուգում։ Ավելի վաղ նմանատիպ ողբերգական դեպք էր արձանագրվել նաև Վոլգոգրադում, որտեղ դպրոցական էր մահացել բարձրահարկ շենքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru