Իսրայելը հարվածել է Լիբանանին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման վրա Լիբանանի հարավային Աթ-Թիրի շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք IDF-ի տելեգրամյան ալիքից։
IDF-ն պնդում է, որ հարվածել է «Հեզբոլլահի» ահաբեկչի՝ ի պատասխան «Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմիցս խախտումների։
Դրանից առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Հեզբոլլահի» ռազմական թիրախներին Լիբանանի հարավային Սաիդա քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քֆար Հաթթա գյուղում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին