ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն հրավիրվել «Խաղաղության խորհրդի» նիստին
Համաշխարհային Մամուլ
Միավորված Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) ներկայացված չի լինի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստում, որը տեղի կունենա փետրվարի 19-ին՝ Վաշինգտոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ տեղյակ չէ, որ ՄԱԿ-ը ներկայացված կլինի Վաշինգտոնում կայանալիք նիստում։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին, բայց կշարունակի աշխատել կազմակերպության վերաբերյալ իր դիրքորոշումը ձևակերպելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին