Զելենսկին հայտարարել է՝ պատերազմը նախընտրում է «վատ խաղաղությունից»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ինքը կնախընտրեր ընդհանրապես չհամաձայնվել, քան ստիպել ուկրաինացիներին ընդունել խաղաղություն անբարենպաստ պայմաններով։ Հայտարարությունն արվել է The Atlantic-ին տված հարցազրույցում։
Հարցազրուցավարը նշել է Զելենսկու շրջապատի որոշ պաշտոնյաների մտահոգությունները, որ խաղաղության համաձայնագրի հնարավորության պատուհանը փակվում է, և որ Ուկրաինային սպասվում են տարիներ շարունակ անդադար մարտեր, եթե հակամարտության կարգավորումը չհաջողվի այս գարնանը։
«Զելենսկին ասել է, որ ավելի լավ կլինի ընդհանրապես համաձայնության չհասնել, քան ստիպել իր ժողովրդին ընդունել այն անբարենպաստ պայմաններով», - ասվում է հարցազրույցում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին