Politico․ Ռուսաստան և Ուկրաինա բանակցություններում ընդհանուր մոտեցում են գտել հրադադարի հարցում
Ռուսաստան
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները Աբու Դաբիում անցկացված բանակցությունների ընթացքում ընդհանուր պատկերացում են ձևավորել հրադադարի ռեժիմի սահմանման և հնարավոր ապառազմականացված գոտու ձևավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է գործել հրադադարի մեխանիզմը, եթե քաղաքական ղեկավարները որոշեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Սակայն հիմնական հարցերը՝ կապված Ուկրաինայի տարածքային քարտեզի և արևմտյան զորքերի հնարավոր ներկայության հետ, շարունակում են մնալ չլուծված։ Տարածքային խնդիրը աղբյուրները բնութագրել են որպես բանակցությունների «հիմնական խոչընդոտ»։
Միևնույն ժամանակ արևմտյան պաշտոնյաներից մեկը նշել է, որ բանակցություններից հետո առաջացել է առաջընթացի հնարավորության զգացում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ Մայամիում կամ Աբու Դաբիում։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին