Բռնի տեղահանված արցախցիները ծանր սոցալական վիճակում են․ ահազանգ
ՀասարակությունԱրցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում նշում է.
Արցախից բռնի տեղահանված քաղաքացին աշխատանք ունի, սակայն դրանով հազիվ սննդի հարց է կարողանում լուծել։ Ընտանիքը բռնի տեղահանվածների հավաստագրով չի կարողանում բնակարան գնել։
«Տարբեր հանդիպումների ժամանակ մենք ներկայացնում ենք, որ մեր հայրենակիցները չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, հատկապես փոքր կազմով ընտանիքները։ 2018 թվականին այսօրվա նորանշանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Հադրութում հայտարարում էր, որ պետք է ունենանք հզոր Արցախ։ Փաստացի նրանց վարած քաղաքականության հետևանքով կորցրեցինք Արցախը և արցախցին էլ ապրում է այսպիսի իրավիճակում։ Իսկ այժմ նրանք փակել են իրենց կաբինետների դռները և չեն էլ ուզում լսել ինչպիսի՞ իրավիճակում են հայտնվել մեր հայրենակիցները»,- ասաց Նժդեհ Իսկանդարյանը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին