Ով կներկայացնի Միացյալ Նահանգները Ժնևում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններում
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի ներկայացուցիչները նախ կհանդիպեն իրանական պատվիրակության հետ։ Օմանի պատվիրակները նույնպես ներկա կլինեն Միացյալ Նահանգների և Իսլամական Հանրապետության միջև բանակցություններին՝ հանդես գալով որպես միջնորդներ։
«Այնուհետև Ուիթկոֆը և Քուշները կմասնակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ եռակողմ բանակցություններին», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին