Միացյալ Նահանգները 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 15 միլիարդ դոլարի զենք. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Աշխարհ
Միացյալ Նահանգները 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 15 միլիարդ դոլարի զենք՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) դաշնակիցների կողմից ֆինանսավորվող գնումների ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Կիևին ամսական մատակարարում է մեկ միլիարդ եվրոյի (1.2 միլիարդ դոլար) արժողությամբ զենք։
«Հետևաբար, այս տարվա ընդհանուր գումարը կկազմի մոտավորապես 15 միլիարդ դոլար կամ 12 միլիարդ եվրո, ներառյալ կարևորագույն մահացու և ոչ մահացու հնարավորությունները՝ ներառյալ ռուսական հրթիռների ոչնչացման համար նախատեսված խափանող սարքերը», - ասել է Ռյուտեն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին