Ծարավ աղբյուրի թաղամասում մանկապարտեզի կառուցման աշխատանքները կսկսվեն
Հայաստան
Երևանի Ծարավ աղբյուր թաղամասում կմեկնարկեն նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները. մրցույթն արդեն կայացել է։ Տիպային մանկապարտեզը լինելու է 3 հարկանի, շենքն ամբողջությամբ համալրված է լինելու օդափոխության ու ջեռուցման համակարգերով, տանիքում տեղադրված են լինելու արևային կայաններ։
«Շուտով սկսում ենք շինարարական աշխատանքները, ունենք հաղթող, ունենք ֆինանսավորումը», – ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրան ներկայացվել են նաև Կիլիկիա, Նոր Խարբերդ թաղամասերում նոր կառուցվող մանկապարտեզների աշխատանքները։
Արձագանքելով զեկույցին, մասնավորապես Նոր Խարբերդում մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, քաղաքապետը նշել է, որ բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով մեկ տարի կորցրել են. «Նոր Խարբերդի մանկապարտեզը մեկ տարի հետաձգվել է, մինչև մենք տարբեր գերատեսչությունների տարբեր արձագանքների ենք պատասխանել մի հողի վերաբերյալ, որ մենք՝ «Երևաննախագիծը» սխալմամբ մի կատեգորիայի տակ էր դրել, որ չպետք է դներ, հետո մեկ տարի մնացած գերատեսչություններին մենք համոզում էինք, որ սա անտառային հող չէ, սա մանկապարտեզ է։ Ինձ թվում է՝ սա նորմալ չի։ Էլի սխալը մերն է, միանշանակ, և դրա համար միգուցե ինչ-որ մեկին պետք է խաչել, բայց մեկ տարի այդ սխալն ուղղելու վրա չպետք է ծախսենք, նամանավանդ, եթե մենք ենք դրա պատասխանատուն։ Էն քաղաքական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ Նոր Խարբերդցիներին էդ մանկապարտեզը խոսք եմ տվել ես, և մեր բոլոր գերատեսչություններն այդ պրոցեսում պետք է ունենան մասնակցություն ու ասեն՝ մի հատ էս հարցին էլ պատասխանեք, մի հատ էն մյուսին էլ, ու մեկ տարի մենք հարցերի պատասխանենք։ Սա նորմալ չի, նորմալ չի»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին