Նեթանյահուն պահանջել է, որ Իրանը զրկվի ուրան հարստացնելու ցանկացած հնարավորությունից
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ առաջատար հրեական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել զրկել Իրանին ուրանը հարստացնելու ցանկացած հնարավորությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նեթանյահուն ասել է, որ կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելուն։
«Եթե համաձայնություն ձեռք բերվի, այն պետք է ներառի մի քանի կետեր, որոնք մենք կարևոր ենք համարում: Նախ, բոլոր հարստացված նյութերը պետք է դուրս բերվեն Իրանից: Երկրորդ, չպետք է լինի հարստացման գործունեություն. ոչ թե հարստացման գործընթացի դադարեցում, այլ հարստացման հնարավորություն տվող սարքավորումների և ենթակառուցվածքների ապամոնտաժում: Եվ երրորդ, անհրաժեշտ է նաև լուծել բալիստիկ հրթիռների հարցը», - ասել է Նեթանյահուն։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին